Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին, որոնցից 5-ը դուրս է բերվել Ֆիզուլիից, 4-ը` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Այսօր երեկոյան կունենանք նոր տվյալներ, որոնք կամփոփենք վաղն առավոտյան: …

