Համաշխարհային կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչ, կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյա հոբելյանի առթիվ դեկտեմբերի 18-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ #FelliniDay կրթամշակութային միջոցառումը։ Ներկաները հնարավորություն ունեցան «տեղափոխվել» կինոյի կնքահայրերից մեկի՝ Ֆելլինիի հայրենի քաղաք Ռիմմինի՝ բացահայտելու հանճարի գաղտնիքը։ «Քսաներորդ դարում Ֆելինին դարձել է կինեմատոգրաֆի հոմանիշներից մեկը: Շատերը, երբ ասում են կինո, առաջին հերթին պատկերացնում են Ֆելինիին: Երկրորդ համաշխարհային պատերազմից …

