ԱԺ-ում արտահերթ նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է: «Դուք 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության փաստով հարուցված գործին մասնակցությունն եք ունեցել որպես զինդատախազ: Կարծում եմ, որ հանրությունն ակնկալիքներ ունի, որ այս գործի ամբողջական բացահայտման համար դուք ձեր աջակցությունը կունենաք»,- դիմելով Գ. Ջհանգիրյանին՝ նշեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը: …

