Ֆինլյանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ձերբակալված Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։ Ինչպես տեղեկացրել է ֆին առաջնորդի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է հինգշաբթի առավոտյան՝ ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ, գրում է Ինտերֆաքսը։ «Նախագահները խոսել են Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման և եվրոպական երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից: …

