Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում և սպանության փորձ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Լուրեր

17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և սպանության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 51-ամյա բնակիչը, նույն քաղաքի 39-ամյա բնակչի հետ համաձայնության գալով վերջինիս օժանդակությամբ Քաջազնունի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ, 2021թ. փետրվարի 22-ին` ժամը 14:30-ի սահմաններում, այցելել է վերոնշյալ փոխանակման կետի մոտակայք՝ նախապես կրելով գլխարկ և բժշկական դիմակ: «Օպել Զաֆիրա.» մակնիշի ավտոմեքենայով նշված վայր է մոտեցել նաև 39-ամյա տղամարդը՝ խոստացված օժանդակությունն իրականացնելու, 51-ամյա տղամարդու անվտանգ փախուստն ու գողոնի տեղափոխումն ապահովելու նպատակով:

51-ամյա տղամարդը, մտնելով տարադրամի փոխանակման կետ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքի հափշտակություն իրագործելու դիտավորությունն իրականացնելու նպատակով, նախապես վերցված որպես զենք օգտագործվող առարկան ուղղել է փոխանակման կետի աշխատակցի վրա և գումար պահանջել: Վերջինս չհրկիզվող պահարանից հանել և նրան է տրամադրել տարբեր արժույթներով, ընդհանուր 29.600.000 ՀՀ դրամին համարժեք գումար, որից հետո 51-ամյա տղամարդը, մոտենալով տաղավարի մուտքի դռանը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակի օղակը քաշելով` այն նետել է տաղավարի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ նռնակի չպայթելու պատճառով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, որից հետո 39-ամյա տղամարդու հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, իսկ 39-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: