Ո՞ր երկրներից են զենք գնել Հայաստանն ու Ադրբեջանը. ո՞ր երկրներն են ռազմական տեխնիկայի վաճառքի համաշխարհային հնգյակում. SIPRI-ի զեկույցը

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի համաշխարհային առաջատարը, իսկ Սաուդյան Արաբիան առաջատար է զենքի գնման առումով: Ընդհանուր առմամբ, զենքի միջազգային առևտրի ծավալը 2016-ից 2020 թթ.-ին նախորդ 5 տարիների համեմատ մնացել է անփոփոխ. զգալիորեն ավելացել են զենք արտահանող հինգ խոշոր երկրներից երեքի՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Գերմանիայի մատակարարումները, հենց սրա հաշվին էլ փոխհատուցվել է Ռուսաստանի և Չինաստանի արտահանումների կրճատումը։ Այսպիսի եզրահանգումների են եկել Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի հեղինակները:

2001-2005 թվականներից ի վեր առաջին անգամ խոշոր սպառազինությունների վաճառքը չի աճել 2011-2015թթ. և 2016-20թթ. համեմատ։ Այնուամենայնիվ, զենքի առևտրի մասշտաբները մնում են սառը պատերազմի ավարտից ի վեր ամենաբարձր մակարդակին մոտ:

Զեկույցում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից զենքի գնմանը։ Նշվում է, որ 2016-2020 թվականներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանին զենքի վաճառքի 94 տոկոսը, իսկ Իսրայելին՝ Ադրբեջանին վաճառքի 69 տոկոսը:

Սրա հետ մեկտեղ Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծել է զենքի 17 տոկոսը, այդ թվում՝ հրետանային կայանքներ և զրահամեքենաներ, իսկ Թել Ավիվից գնված զենքերի հիմնական մասը կազմել են անօդաչու թռչող սարքերը և բալիստիկ հրթիռները:

Զեկույցում մանրամասնվում է նաև, որ Հայաստանը Ռուսաստանից հիմնականում գնել է մարտական ինքնաթիռներ, հրետանային կայանքներ, բալիստիկ հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ռուսաստանի զենքի արտահանումը, որին բաժին է ընկնում 2016-2020 թվականների համաշխարհային վաճառքի 20 տոկոսը, այս ժամանակահատվածում կրճատվել է 18 տոկոսով (ինչը համեմատելի է 2011-ից 2015 թվականների ժամանակահատվածի հետ): Այս կրճատման վերագրվում է վերջին 5 տարվա ընթացքում Հնդկաստանին ռուսական զենքի վաճառքի 53 տոկոսով նվազումը:

Աշխարհում երրորդ խոշոր զենք վաճառողը Ֆրանսիան է, որը 2016-2020 թվականներին 44 տոկոսով ավելացրել է հիմնական զենքի վաճառքը և ապահովել  է զենքի համաշխարհային շուկայի 8,2 տոկոսը: Փարիզը զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր ունի կնքած Հնդկաստանի, Եգիպտոսի և Քաթարի հետ, որոնց բաժին է ընկնում ֆրանսիական զենքի արտահանման 59 տոկոսը:

Գերմանիան, զենքի մատակարարման առումով, շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը: Վերջին 10 տարվա ընթացքում երկիրը 21 տոկոսով ավելացրել է զենքի արտահանումը , նրան բաժին է ընկնում զենքի համաշխարհային առևտրի 5,5 տոկոսը: Գերմանիայի հիմնական հաճախորդների թվում են Հարավային Կորեան, Ալժիրը և Եգիպտոսը:

Չինաստանը եզրափակում է աշխարհի հինգ խոշորագույն զենք արտահանողների ցուցակը: Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանի վաճառքները կրճատվել են 7,8 տոկոսով և կազմել ռազմական տեխնիկայի համաշխարհային առևտրի 5,2 տոկոսը: Չինական զենքի հիմնական գնորդներն են Պակիստանը, Բանգլադեշը և Ալժիրը:

Թուրքիա զենքի ներմուծումը 2011-2020 թվականների ընթացքում կրճատվել է 59 տոկոսով: Սա մեծապես կապված է 2019-ին ԱՄՆ-ի կողմից Անկարային F-35 կործանիչների մատակարարումների մերժման հետ, քանի որ Թուրքիան Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր է գնել: Նշվում է, որ ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար Թուրքիան մեծացնում է զենքի ներքին արտադրությունը:

 

Տաթև Ֆռանգյան