Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել՝ անտառապահին կաշառք տալու, կաշառք ստանալու և ապօրինի ծառահատման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի հիման վրա ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ապօրինի ծառահատման ժամանակահատվածը, պատճառված վնասի նախնական չափը, ծառահատում  կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Դիլիջան քաղաքի բնակիչ:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամաս-մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, ունենալով հիշյալ պահաբաժնի բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու, իրեն ամրակցված պահաբաժնի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմը խախտող ցանկացած գործողություն կանխելու պարտականություններ, Դիլիջան քաղաքի բնակչի կողմից ապօրինի կերպով ծառեր հատելու  և այդ ծառերից ստացված յուրաքանչյուր մեկ խմ վառելափայտի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար վերցնելու հարցի շուրջ  վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել:

Արդյունքում, չկատարելով իր վրա դրված պարտավորությունները և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելով, թույլատրել է 2020թ. նոյեմբերի վերջերին հիշյալ պահաբաժնից ապօրինի հատել 8 հատ բոխի, 3 հատ լորենի, 2 հատ հաճարենի,  1 հատ հացենի և 1 հատ թեղի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով, նախնական տվյալներով, 1.925.000 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, առերես հարցաքննություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` անտառապահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: