Ռազմական դրությունը հանելու առաջարկը մերժվեց, «Իմ քայլի» պատգամավորները ժամկետներ ասացին. Լուրեր

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը այսօր անդրադարձել է Կապանի դիրքի տարածված տեսանյութին ու ասել է, որ դիրք թողնելու հրաման չկա։ Գլխավոր շտաբում իրավիճակին անդրադառնալիս Սարգսյանը հիշեցրել է, որ շտաբի պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալը։ Սարգսյանը չի պատասխանել Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք հակասություն չկա այն բանում, որ ՇՊ տեղակալը նույնպես պահանջել է Փաշինյանի հրաժարականը։

—
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը՝ վերացնել Հայաստանում սեպտեմբերի 27-ից սահմանված ռազմական դրությունը։ Իշխանական խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել առաջարկին։

Իշխանական խմբակցության ներկայացուցիչները պնդել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ռազմական դրությունը պետք է հանվի, հետևաբար կարող են սպասել 7-10 օր, և իշխանությունը ինքը կառաջարկի անել դա։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, որով առաջարկվում է պայմանագրային ծառայության առավելագույն տարիքը 42 տարեկանից հասցնել մինչև 63 տարեկանի։ Նախագիծը կուղարկվի ԱԺ՝ լիագումար քննարկման։

—
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ևս 96 զոհված զինծառայողների, պահեստազորայինների և կամավորականների անուններ։

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Եթե ձյան տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը:

—