Պայմանագրային զինծառայության տարիքային առավելագույն շեմն առաջարկվում է 45-ից բարձրացնել մինչև 63. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։

«Պատերազմից անմիջապես հետո մենք խնդիր ունենք պայմանագրային զինծառայողներով ավելի շատ համալրելու բանակը։ «Մենք կոնկերտ այս դեպքում Կապանում, Գորիսում բնակվող մեր քաղաքացիներից ստացել ենք առաջարկություն, որ փոխվի օրենքի համապատասխան դրույթը, որի համաձայն 42 տարեկանից հետո այլևս անհնար է շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը։ Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որով հնարավորություն կտրվի բարձրացնել այդ շեմը, մենք առաջարկում ենք այն բարձրացնել մինչև 63 տարեկան»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմնավորումն այն է, որ մարդիկ, լինելով բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ, առողջ, զինվորական ծառայության մեծ փորձով, ուղղակի իրավունք չունեն շարունակել պայմանագրային զինծառայությունը։ Եվ ստիպված մարդիկ, Հայաստանում աշխատանք չգտնելով, արտագաղթում են։ Ես ընդունել եմ շուրջ 50 մարդ, ովքեր երկու պատերազմի մասնակիցներ են, նաև Սյունիքում եմ հանդիպել իրենց, Սոթքում եմ հանդիպել»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ առաջարկվում են հետևյալ փոփոխությունները՝ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի գեներալ-գնդապետ և բանակի գեներալ զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

Մանրամասները՝ տեսանյութում: