Տեղի իշխանությունների որոշմամբ՝ Չինաստանի մայրաքաղաքի մի շարք շրջաններում ուրբաթ օրը սկսվել է բնակչության՝ կորոնավիրուսի զանգվածային թեստավորումը։ Այս ամենը պայմանավորված է ինֆեկցիայի տարածման նոր բռնկումների հետ, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած հինգշաբթի օրը հայտնաբերվել է COVID-19-ի վարակման 103 նոր դեպք, դրանցից 9-ը արտերկրից ներկրված, իսկ 94-ը՝ ներքին։ …

