Մահվան դեպքերի աճով Հայաստանն աշխարհում վատագույն տասնյակում է. պատճառների եռյակում կորոնավիրուսն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

2020 թվականին մահերի թիվը, 2019-ի համեմատ, ավելացել է 35 տոկոսով։ Մեկ տարվա ընթացքում ավելացած մահերի թվով Հայաստանն աշխարհում վատագույն տասնյակում է։

Ավելին՝ քովիդով պայմանավորված մահվան դեպքերը ընդհանուր մահացությունների պատճառների մեջ երրորդ տեղում են։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին նշեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը։

Ի դեպ՝ այստեղ միայն պաշտոնապես քովիդի ախտորոշմամբ արձանագրված մահվան պատճառներն են նշվում։ Մինչդեռ այս տարի կտրուկ աճ կա չճշտված ախտորոշմամբ թոքաբորբերի քանակի առումով։

Մահվան դեպքերի աճի ցուցանիշը հատկապես մեծ է եղել 2020թ․ երրորդ և չորրորդ եռամսյակում։ Այն շարունակվում է նաև 2021թ-ին։ Դեռ միայն հունվարի նախնական արդյունքները կան․ դրանց համաձայն՝ արդեն իսկ 28․4 տոկոս աճ է գրանցվել։

Հիշեցնենք՝ սա հունվարի տվյալներն են, երբ, օրինակ, հունվարի 12-ին հաստատվել էր վարակի 485 նոր դեպք և 2 մահ, իսկ մարտի 12-ին հաստատված նոր դեպքերի թիվը 795 է, արձանագրվել է 10 մահ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան