Ֆիասկո է ապրում «17+»-ը․ սպասում էին՝ Կրեմլը կփոխի Փաշինյանին, կգան իշխանության, բայց դա չի լինում․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված լրագրողներին․ նրանք այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Պարո՛ն Սարոյան, Արցախում պատերազմն ավարտվեց և վերջնարդյունքը գրանցվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածության արդյունքում։ Համաձա՞յն եք գնահատականների հետ, որ Արևմուտքը դուրս է եկել տարածաշրջանից՝ տեղը զիջելով ՌԴ-ին և Թուրքիային։ Եթե այո և եթե այստեղ ունենք երկու պետության շահերի տիրույթ, կարո՞ղ ենք ակնկալել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է վերականգնվել, ՌԴ-ն ու Թուրքիան թույլ կտա՞ն։

-Ոչ թե ՌԴ-ն և Թուրքիան լավ օրից է, որ այս իրավիճակում են, այլ վատ օրից է՝ Արևմուտքի ազդեցության ծավալման արդյունք է։ Արևմուտքը Հարավային Կովկասից դուրս չի եկել, հակառակը՝ ուժի կենտրոնները բոլորովին այլ տեղերում են։ Ուրիշ բան, որ այդ ազդեցությունը բերել է նրան, որ ռուսական կողմից կա հակազդեցություն։ Այդ հակազդեցությունն արտահայտվում է նրանում, որ գնացել է Թուրքիայի հետ պայմանավորվածությունների և Հարավային Կովկասում իր արտացոլումն է գտել։ Պետք է արձանագրել, որ այս խաղը դեռ չի ավարտվել, Թուրքիան խաղում է, որ ավելի շատ դրանից օգտվի, և թուրքական ու ռուսական սալերը մոտենում են իրար, ինչի արանքում եղած բուֆերային գոտիները մնում են այդ սալերի արանքում։ Մենք դա տեսանք Ղարաբաղում։ Առաջիկա շաբաթներին այդ սալերի արանքում կարող են հայտնվել Ուկրաինան, Դոնեցկը և այլն։ ՌԴ-ն շահագրգիռ է Թուրքիային պահել իր ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում, իսկ եթե հնարավոր լինի՝ ռազմավարական դաշնակցի կարգավիճակում, և Թուրքիան հակված է գնալ ընդառաջումների, քանի որ ինքը շահում է անընդհատ։

-Իսկ մեր՝ Հայաստանի շահերը որտե՞ղ մնացին։

-Մեր շահերը մնացին Թուրքիայի և Ռուսաստանի այս գործընթացների արանքում։ Մենք ջարդվում ենք սրա արդյունքում։ Այն, ինչ կատարվում է զորավարժությունների հետ կապված, ուժի ցուցադրություններ են դրանք։ Դրա քաղաքական իմաստն այն է, որ հակառակ կողմի վրա իր լծակն օգտագործեն, այնպես, ինչպես ՌԴ-ն հարվածներ է հասցնում պրոթուրքական ուժերին Սիրիայում, որպեսզի Թուրքիան մնա իր հետ հարաբերությունների դաշտում, չգնա դեպի Արևմուքտ, նույնը նաև այստեղ Թուրքիան է անում այդ կարգի զորավարժություններով։

-Ներքաղաքական թեմայով․ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն կարծես թե հակված են գնալ արտահերթ ընտրությունների Նիկոլ Փաշինյանի կանոններով՝ նրա վարչապետությամբ։ Հիշեցնենք՝ Փաշինյանը եթե նույնիսկ հրաժարական տա և ընտրություններ նշանակվեն, միևնույնն է՝ ըստ Սահմանադրության՝ իր իշխանությունն է կազմակերպելու ընտրությունը։ Արդյո՞ք այսպիսով չորս ամիս շարունակ հակաիշխանական պայքար տանող 17 ուժերի ձևաչափը պարտություն է գրանցում։

-Ներկայացնեմ՝ «17+»-ի շրջանակի մեջ մտնող այդ «հներ» կամ «սևեր» ասվածի մեջ ընդգրկված ուժերն ինչ տրամաբանությամբ են գործում․ երբեք իրենք սուբյեկտ չեն եղել և չեն էլ լինելու։ Ինչպես իրենք նայել են արտաքին մի խաղացողի՝ Կրեմլին, այնպես էլ շարունակում են նայել։ Եթե ներքուստ տվյալ մարդկանց մտածողությունն այնպիսին է, որ ուժ իրենից ներկայացնում է Կրեմլը, և ըստ էության՝ իրենք իրենց գործողությունները պետք է զուգահեռեն արտաքին աշխարհի հետ՝ լսեն նրան, նշանակում է՝ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Քաղաքական միավորն իրենից կարող է ներկայացնել ինչ-որ բան, եթե որոշում կայացնողը ինքնուրույն է՝ անկախ նրանից, ինքը կկարողանա՞ այդ որոշումը կատարել, թե՝ չէ։

Այս միավորները դա չեն անում՝ որպես սուբյեկտ չկան։ Այդ անսկզբունք քաղաքական միավորները հիմա ֆիասկո են ապրում, որովհետև իրենք մտածում են՝ Նիկոլ Փաշինյանի փոփոխության ժամանակը եկել է՝ հիմա ՌԴ-ն կորոշի փոխել, և իրենք կգան իշխանության՝ ներկայացնելով, որ իրենց պայքարի արդյունքում դա եղավ։ Դա չեղավ մինչև հիմա։ Այս միավորներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում որպես սուբյեկտ։ Ինչ կատարվում է, կապված է նաև արտաքին գործոնների հետ։ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը, որ այս չորս ամսում օդից կախված է եղել, արտաքին քաղաքական պայքարի ցուցանումն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան