ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն իր գրառումներում պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը և Դինա Տիտուսը հայտարարել են, որ Կոնգրեսի գրադարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ գրառումներում «հայերի կոտորած» բառակապակցությունը փոխարինելով «Հայոց ցեղասպանությամբ», հայտնում են կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակից։ Կոնգրեսի գրադարանավար, դոկտոր Կառլա Հեյդենն իր հերթին հայտարարել է, որ գրադարան են …