Ադրբեջանում ազգային հերոս գեներալ է ձերբակալվել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի ձերբակալության մասին։ Նշվում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հաստատել է գեներալի ձերբակալության լուրը։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աքպերովը ձերբակալվել է քրեական գործի շրջանակում, որի վարում է Գլխավոր դատախազության քննչական վարչությունը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աքպերովը մեղադրվում է Ուկրաինայում դիտավորյալ սպանություն կատարելու մեջ։ Նշվում է նաև, որ խոսքը 19 տարվա վաղեմության դեպքի մասին է։ Իրավապահները նշում են, Աքպերովը 2001թ․ Կիևում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևի սպանության դերակատարներից է։

Հավելենք, որ Ռովշան Աքպերովն Ադրբեջանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի սկզբին հեռացրել էր պաշտոնից։ Դեռևս Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում էին լուրեր տարածվում նրա պաշտոնանկության մասին։

Ի դեպ՝ 1994 թվականին Ռովշան Աքպերովին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

Էմմա Չոբանյան