Ռուսաստանի ՊՆ միջազգային ականզերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ աշխատանքները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Օպերացիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են շուրջ 238 հեկտար տարածք, 93 կիլոմետր ճանապարհ և 423 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթյունավտանգ առարկա: Նշվում է, որ ԼՂ-ում պայթյունավտանգ …

