Human Rights Watch-ն Ադրբեջանի զինվորականների կողմից բռնության մի շարք դեպքեր որակում է ռազմական հանցագործություն

Լուրեր

26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
Բոլորը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂ-ում քաղաքացիական ազգաբնակչության դեմ կիրառած բռնության մի շարք դեպքերի. գրում է VOA-ն:

Կազմակերպությունը փաստագրել է բռնության կիրառման մի քանի դեպքեր, երբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ են դարձել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք: Երկու անձինք մահացել են ադրբեջանական գերության մեջ, նշում է Human Rights Watch-ը: Հիմնվելով ապացույցների վրա՝ կառույցը շեշտում է, որ նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, ենթարկվել է մահապատժի:

Չկա որևէ ապացույց, որ նրանք անվտանգության որևէ սպառնալիք են ներկայացրել, ընդգծում է Human Rights Watch-ի հրապարակումը՝ նշելով, որ գերեվարված մարդիկ եղել են անզեն և չեն մասնակցել ռազմական գործողություններին: Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում մանրամասներ է ներկայացնում ադրբեջանական գերության մեջ քաղաքացիական անձանց մահվան երկու դեպքի մասին:

Առաջին դեպքը կապված է 79-ամյա Էդուարդ Շահգելդյանի հետ, որը բնակվում էր իր կնոջ՝ 72-ամյա Արեգա Շահգելդյանի հետ ԼՂ-ի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Հոկտեմբերի 28-ին գյուղ ներթափանցած ադրբեջանական զինվորականները գերեվարել են տարեց ընտանիքին և տեղափոխել Բաքու: Արեգան վեց շաբաթ անց վերադարձվել է, սակայն նրա ամուսինը մահացել է բանտում՝ անհասկանալի հանգամանքներում:

«Նրանց զինվորները, մեծ ինքնաձիգներով զինված, ներխուժեցին տուն: Զենքերը ուղղելով մեզ վրա՝ գոռացին և սպառնացին», – պատմում է Արեգան: «Ես սկսեցի լաց լինել ՝ խնդրելով, որ մեզ չվնասեն, բայց նրանք, ամուսնուս ձեռքերը ոլորելով մեջքի հետևում, նրան դուրս բերեցին տնից: Հետո նրանք հարձակվեցին ինձ վրա: Ես բացականչեցի, փորձեցի դիմադրել, ասում էի նրանց, որ ոչ մի տեղ չեմ գնա, բայց նրանք բղավում էին ու հրում ինձ, իսկ այնուհետև ստիպողաբար դուրս բերեցին տնից: Ես նրանց աղաչում էի գոնե թույլ տան տաք հագուստ վերցնել, բայց նրանք մերժեցին»,- պատմում է Արեգան:

Հետագայում նրանց տեղափոխել են Բաքու ու պահել տեղի բանտում: Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, պատերազմից հետո դեկտեմբերի սկզբին տարեց ընտանիքի հարազատները զանգ են ստացել Բաքվից այն մասին, որ Էդուարդը մահացել է: Նրա մարմինը այնուհետև փոխանցվել է հայկական կողմին: Հարազատները տեղեկացրել են իրավապաշտպան կազմակերպությանը, որ Էդուարդը ունեցել է ասթմա տեսակի հիվանդություն և բանտում եղած ժամանակ հնարավորություն չի ունեցել ընդունել իր դեղորայքը: Հայաստանում նրա մահվան վկայականի մեջ արձանագրված է գլխուղեղի վնասվածք, ուղեղի այտուց և ուղեղի կենսագործունեության խանգարում:

Մեկ այլ դեպք կապված է տարեց Սաշա Կարախանյանի ու նրա 44-ամյա որդու՝ Արսենի հետ, որն արդեն մի քանի տարի է բնակվում էր Մոսկվայում ու մնացել էր Հադրութում՝ իր հորը միայնակ չթողնելու համար: Վերջիններս գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից Հադրութի գրավումից հետո: Հետագայում 71-ամյա Սաշան բազմաթիվ վնասվածքներով վերադարձվել է 44 այլ գերեվարվածների հետ միասին: Նա պատմել է բոլոր այն նվաստացումների ու բռնությունների մասին, որոնց ենթարկվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից: Նրա որդին` Արսենը մնացել է գերության մեջ: Հարազատները սոցցանցերում հայտնաբերել են մի քանի տեսահոլովակներ, ուր ադրբեջանցի զինծառայողները նսեմացուցիչ գործողություններ են իրականացնում Արսենի նկատմամբ: Հետագայում, երբ Եվրոպական դատարանը պահանջել է ադրբեջանական կողմից տեղեկություն տրամադրել Արսենի մասին, հրազենային վնասվածքով նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 15-ին Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Ժնևյան չորրորդ կոնվենցիայի համաձայն՝ նախատեսվում է պաշտպանություն քաղաքացիական անձանց համար միջազգային զինված ընդհարման ընթացքում, ինչպիսին էր Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ վերջին պատերազմը: Յուրաքանչյուր քաղաքացիական անձ «պաշտպանված» է: Կոնվենցիան սահմանում է, որ «ռազմական գործողություններին որևէ ակտիվ մասնակցություն չունեցող անձանց նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել մարդկային վերաբերմունք` անկախ ռասսայի, գույնի, դավանանքի, սեռի, ծննդյան վայրի կամ սոցիալական կարգավիճակի: Պաշտպանված անձի անօրինական գերեվարումը Ժնևյան կոնվենցիայի լուրջ խախտում է և պատերազմական հանցագործություն, նշված է զեկույցում:

Բացի այդ, որպես Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, Ադրբեջանը պարտավոր է զերծ մնալ բռնի կալանավորումից, ինչպես նաև խոշտանգումներից և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքից:

Պաշտպանված անձանց դիտավորյալ սպանությունն ու նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հաստատվել է վերոհիշյալ դեպքերի առնչությամբ, միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն ևս ռազմական հանցագործություններ են, ասված է զեկույցում: Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այս քաղաքացիական անձանց ապօրինի պահման, նրանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի և կալանավորված անձի հնարավոր դատական մահապատժի հետ կապված հավաստի մեղադրանքները` բոլոր հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար, նշվում է զեկույցում: Կազմակերպության կարծիքով, Բաքուն նաև պետք է անհապաղ վերադարձնի բոլոր քաղաքացիական անձանց, որոնք շարունակում են մնալ գերության մեջ: