Կան ուժեր, որոնք մեր երկիրը փորձելու են մտցնել ներքին քաոսի մեջ․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Կայքերում, տելեգրամյան ալիքներում պարբերաբար տարածվում են տեղեկություններ, որոնք առնչվում են պետական ինստիտուտներին, պաշտպանական ոլորտին, պաշտոնատար անձանց: Երբ վերջիններս պատասխան չեն տալիս, ստացվում է, թե իբր ասվածը ճիշտ է»,- այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Վերջերս նաև հրապարակում եղավ, որում խոսք էր գնում ռազմական գնումների մասին, որին առնչվում էին տարբեր մարդիկ, հիմնադրամի հետ կապված ինչ-որ պատմություններ: Ես երեկ ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ անմիջապես քրեական գործեր հարուցվեն՝ անկախ նրանից իշխանության մեջ ես, թե ոչ: Նաև ինձ առնչվող բաներ են եղել, պաշտպանության նախարարի, այլ պաշտոնատար անձանց: Վերջերս անընդհատ գրում են, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները աստղաբաշխական գներով տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման մի տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է: Դա հատուկ է արվում, և, բնականաբար, պետք է որ լավ վարձատրվի. այսինքն՝ սուտն է վարձատրվում: Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև, դա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»,- նշեց Քոչարյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք ունե՞ն նման երևույթների դեմ պայքարի ծրագիր, նշեց, որ եթե խնդիրը բացահայտմանն է առնչվում, թե կոնկրետ մեդիառեսուրսն ում է պատկանում, ինչ դաշտում է աշխատում, ԱԱԾ-ն ունի հնարավորութուն պարզելու, թե ով է կանգնած տվյալ ռեսուրսի հետևում:

«Խնդիրն ավելի շատ քրեական դաշտին է վերաբերում. արդյոք այդ մեդիառեսուրսը երբ հրապարակում է կատարում, անցնո՞ւմ է կարմիր գիծը, թե՞ ոչ: Շատ հաճախ իրենք քողարկում են հրապարակումները՝ «ենթադրում ենք», «հավանական է» բառերով, և հետագայում եթե մենք պատասխանատվության կանչենք կոնկրետ անձանց, կասեն՝ ես ենթադրում էի: Կարծում եմ՝ մենք այդպիսի ռեսուրսներ ունենք, որ կարողանանք դրանց դեմ պայքարել»,- նշեց Հարությունյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նշեց, որ օրեր առաջ լրատվական կայքերից մեկում սպառազինության տեղաշարժի մասին տեսանյութ է հրապարակվել ռազմական դրության պայմաններում: Պատգամավորն առաջարկեց ԱԱԾ-ին, եթե չկան կարգավորումներ այդ մասով՝ ավելի խիստ լուծումների գնալու, համատեղ ջանքերով օրենսդրական այդ կարգավորումները մշակեն ու ստեղծեն:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ երեկ Սողոմոն Թեհլերյանի գործողության 100-ամյակն էր, Թեհլերյանն իր գործողությունն արել էր ազգային վրեժի լուծման տեսանկյունից. «Բայց երեկ նույնիսկ Զարուհի Փոստանջյանը ձեռքի ատրճանակային շարժումով պատկերացնում էր ինչ-որ պետական պաշտոնյաների գլուխներ, որոնց բոլորին պետք է հարվածել:

Խոսվեց «Նեմեսիսի» մասին: «Նեմեսիսը» պետք է որ լուծարված լիներ, բայց կարծում եմ, որ գուցե ոչ «Նեմեսիս» անունով, բայց կան որոշ կուսակցություններ, որոնք ունեն գաղտնի նման պահպանված կառույցներ: Վերջին տասնամյակների ընթացքում մենք առնչվել ենք «Դրո» կառույցի հետ: Պարզվեց, որ «Նեմեսիսը» լուրջ պահանջարկ է կառուցում, իսկ այդ պահանջարկը նշանակում է՝ կան ուժեր, որ մեր երկիրը փորձելու են մտցնել ներքին քաոսի մեջ. ընդ որում՝ Հոկտեմբերի 27-ը ոչ պակաս «Նեմեսիսի» գործողությանը նման էր»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: