21 Դեկտեմբեր 2020 | 17:30
81-ամյա ուղևորը մահացել է, վարորդները և 1 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 81-ամյա ուղևոր Կալիփսիկ Գափեյանը մահացել է, իսկ «Ֆոլքսվագենի» 35-ամյա վարորդը, «Օպելի» 38-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։