Իրականացված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2020-ին ՀՀ-ում հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառման 1226 դեպք: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին տեղեկացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: «Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 432 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 141 անձ, հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության 222 դեպք: Իրավապահ մարմինների …

