Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել
Քաղաքականություն
16.03.2021 | 16:17ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Դավիթ Գրիգորյանին նշանակել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: