Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված ճնշման և բռնության դեպքերի առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև. Դեկտեմբերի 19-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ, ֆիզիկական բռնության է ենթարկվել միջոցառումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Քաղաքացիները, որոնք մտադրվել էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սգո երթին մասնակցող …

