ՌԴ-ն ծայրաստիճան անհանգստացած է Սիրիա թուրքական ռազմատեխնիկայի տեղակայմամբ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ըստ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղակայել և ամրակայման աշխատանքներ է իրականացնում սիրիական Ռաքքա նահանգի Այն Իսայի տարածքում գտնվող հենակետերում: Այս մասին ասվում է մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Ռուսական կողմը ծայրաստիճան անհանգստացած է Թուրքիայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղափոխմամբ և ամրապնդման աշխատանքների իրականացումով», – ասված է փաստաթղթում, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: «Այս գործողությունները խախտում են փոխըմբռնման հուշագրով ստեղծված ստատուս քվոն և խարխլում են սիրիական հակամարտության կարգավորման հարցում երկու կողմերի ջանքերը»:

Նախօրեին, ըստ Անկարայի, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները հրթիռակոծության են ենթարկվել: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հրթիռները արձակվել են Քվայրեսի ռազմական օդանավակայանից քաղաքացիական կետերի, ինչպես նաև մազութ տեղափոխող բեռնատար նավի ուղղությամբ: Արդյունքում քաղաքացիական անձինք են վիրավորվել: Անկարայի իշխանությունները հայտնել էին, որ նրանք կապ են հաստատել Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ ՝ կոչ անելով դադարեցնել հրթիռային հարվածները Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքներից:

 

Տաթև Ֆռանգյան