Անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով և դրա սպառնալիքով մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել երկու կանանց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով ու դրա սպառնալիքով մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու կանանց:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի 54 -ամյա բնակչուհին իր անչափահաս երկու երեխաների հետ ձմռան ցուրտ ամիսներին, ջեռուցման հնարավորություն չունենալու պատճառով, հյուրընկալվել է Երևանում բնակվող իր հետ նախկինում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված ամուսնուն և վերջինիս 34-ամյա կնոջը:

Պարզվել է, որ 54-ամյա կինն իր երեխաների նկատմամբ չի իրականացրել պատշաճ խնամք և իր անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, սակայն աղջիկը հրաժարվել է, դիմել է փախուստի, որի պատճառով կինն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել երեխային շահագործելու իր մտադրությունը: Բացի այդ, 54-ամյա կինն իր մյուս երեխայի նկատմամբ հաճախակի կիրառել է բռնություն՝ հարվածներ հասնելով անչափահաս որդու մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Քննությամբ պարզվել է նաև, որ նախկին ամուսնու կինը՝ ծնված 1990թ., իր 2-ամյա աղջկա դաստակները սեղմել է փայտյա վառվող վառարանին՝ պահել մի քանի վայրկյան՝ այդ կերպ նրան դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս: Այնուհետև հարվածներ է հասցրել անչափահաս որդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 54-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-1322-րդ հոդվածի (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման փորձ) 2-րդ մասի 4-րդ կետով և 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1990թ. ծնված կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել հոգեբարձության և խնամակալության մարմնին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, վորոհիշյալ երկու կանանց ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց սկսելու համար: