ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը իրազեկման լայնածավալ աշխատանքներից, դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարների հետ հանդիպումներից հետո այսօր ստուգայց են կատարել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցներում և մանկապարտեզներում. տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: Տեսչականի աշխատակիցները դիտարկել են Առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության և նախարարի 12-N հրամանով հաստատված ջեռուցման նորմերի պահպանումը, ինչպես նաև …

