Եվրախորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են արել Լեռնային Ղարաբաղում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը․․․, ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ ենք անում․․․։ Մենք նաև կոչ ենք անում հրադադարի մոնիթորինգի արդյունավետ միջազգային մեխանիզմ ներդնել»,- ասվում է կուսակցությունների համատեղ հայտարարությունում։