ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի. 2018-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար է մտել. Արմեն Եղիազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Մամուլում և համացանցում տեղեկատվություն կար, որ ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների՝ 2018-ին Ադրբեջանից 211 մլն դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետություն: Զարմացա, որ պատկան մարմինների կողմից այս առիթով ուսումնասիրություններ չեղան, ես՝ ինքս սկսեցի հետաքրքրվել և պարզեցի, որ իրականում կան այդ հաշվետվությունները Համաշխարհային բանկի կայքում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Իմ ձեռքի տակ էին 2017թ. և 2018թ. հաշվետվությունները: Ըստ 2018թ. հաշվետվության՝ 211 մլն դոլար է փոխանցվել Հայաստան, իսկ 2017-ին գումարի չափը եղել է 7 մլն դոլար, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 30 անգամ աճ է գրանցվել: Սա մտահոգիչ է, ես վտանգներ նկատեցի: Հարցում եմ ուղղել Կենտրոնական բանկին, ԿԲ-ն պատասխանել է, որ դրանք փաստացի փոխանցումներ չեն եղել, այլ կանխատեսումներ են՝ որոշակի մեթոդաբանությունից ելնելով… Կենտրոնական բանկը չփարատեց իմ կասկածները և մտահոգությունները:

Հարցում եմ ուղարկել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին: Ի վերջո ստացա պատասխանը, որը մոտավորապես նույնն է, ինչ ԿԲ պատասխանը՝ այսինքն՝ տվյալները ենթադրությունների և վերլուծությունների արդյունք են: Համաշխարհային բանկը նաև նշել է, որ ներկա պահին՝ փետրվարի 24-ից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հեռացվել են տվյալների շտեմարանից:

Կարծում եմ պատկան մարմինները պետք է փորձեն հասկանալ՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,- նշեց Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: