ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ: Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների …

