ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի արտաքին գործերի գերատեսչության կատարողականի զեկույցը: Նախարարի խոսքով՝ տարին, Հայաստանի անկախությունից ի վեր, ամենածանրն էր.«Մի կողմից Քովիդ-19-ը, մյուս կողմից՝ ադրբեջանաթուրքական ագրեսիան նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեր ամբողջ պետական մարմինների համար, և դրանց հետևանքների հաղթահարումը ձևավորեց մեր գերատեսչության աշխատանքների օրակարգը»: …

