ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կարևոր ու օգտակար է անվանել։ «Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարևոր ու օգտակար, քանի որ մենք կարողացանք պայմանավորվել և ստորագրեցինք համատեղ հայտարարություն՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- ասել է Պուտինը եռակողմ բանակցությունների ավարտի տեղի ունեցած ճեպազրույցում։ …

