Եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախն առանց հայության. ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց շատ պարզ իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ընդգծելով, որ այն երկրները, որոնք ուզում են տեսնել ու հասկանալ իրողությունը, իրենց մոտ պարզ հստակեցում է տեղի ունեցել, որ սա նոր ցեղասպանության իրականացման կանխարգելման մասին է:

«Հիմա տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է մեր պատմաշակութային ժառանգությունը ոչնչացվում, կեղծվում, բնաջնջվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները:

Հասունանում է համոզմունքը, որ Արցախը չի կարող լինի Ադրբեջանի կազմում: Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախը առանց հայության: Կարծում եմ՝ գնալով այդ իրականությունն ամրագրվում է միջազգային հանրության մոտ»,- նշեց Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: