Ակնկալում ենք, որ Թուրքիան փոփոխության կենթարկի ՀՀ-ի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը. ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի կողմից: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը միայն կարող է գիտակցել խաղաղության գինը: Մենք չենք փնտրում թշնամիներ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին տարբեր պաշտոնյաների կողմից և տարբեր աղբյուրների կողմից հնչող լուրերի վերաբերյալ հարցին:

«ՀՀ անկախացումից մինչև օրս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Վերջին գործընթացը ցյուրիխյանն էր, որն ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից: Ինչպես միջպետական, այնպես էլ միջանձնային հարաբերություններում կարևորը փախադարձության սկզբունքն է: Սակայն ազնիվ և առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից, ավելին՝ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն չի դադարեցվել, այլև արտահանվել է մեր տարածաշրջան:

Մենք գիտակցում ենք՝ ինչ հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և հաշտեցումը, բայց դրանք լոկ բառեր չեն: Որպեսզի իրապես խաղաղություն լինի մեր տարաշարջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան արմատական փոփոխությունների կենթարկի իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկրները գտել են քաղաքական կամք և ձևավորել բարիդրացիական հարաբերություներ: Այվազյանը հույս հայտնեց, որ Թուրքիայում այդ գիտակցումը մի օր կգա:

Մանրամասները՝ տեսանյութում: