Չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
Բոլորը

«Թեև չունենք Սահմանադրական դատարանի որոշման տեքստը, բայց այնքանով, որքանով կոնկրետ հակասահմանադրական է ճանաչել հոդվածը, այլ ոչ թե ճանաչել է սահմանադրական իր իրավական դիրքորոշման շրջանակներում, ավելի հստակ է, մանավանդ 78 և 79 հոդվածները, եթե դրանք առնչվում են մարդու իրավունքներին, դրանք ունիվերսալ սկզբունքներ են, համաչափության սկզբունք է։ Դա նշանակում է, որ ՍԴ-ն հաստատեց այն, ինչ ասում էր Վենետիկի հանձնաժողովը, ինչը նշել էր Եվրոպական դատարանը՝ հոդվածը չունի իրավական հստակություն։ Դա նշանակում է՝ այդ հոդվածը չի կարող կիրառվել, ըստ էության, այդ հոդվածն առ ոչինչ է ճանաչվում իր ստեղծման օրվանից, այսինքն՝ բոլոր գործերը, որոնք հարուցվել են կամ հարուցվում են կամ ընթացքի մեջ են գտնվում այս հոդվածի հիմքով, դրանք պետք է կարճվեն»,- այս մասին այսօր «Սահմանադրական դատարանի որոշումը եվ «Մարտի 1»-ի գործի ապագան» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանն` անդրադառնալով Սահմանադրության 301.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը։

«Չի կարելի ասել, որ 301-րդ հոդվածը իր մեջ ամփոփում է ամբողջ Մարտի 1-ի գործը, Մարտի 1-ին սպանվել և մարմնական վնասվածքներ են ստացել քաղաքացիներ, և այդ գործը վերաբերում է մահաբեր ուժի անհամաչափ և անօրինական կիրառմանը: Եվ չի կարելի ասել, թե Մարտի 1-ի գործը տապալված է, դրա մի մասն է անահաջողության մատնվել: Եվ ինչպես ՍԴ-ն է ասել՝ եթե կա հանցադեպ, ապա դրա քրեական գործը երբեք չի կարող կարճվել: Եվ եթե կան զոհեր և վիրավորներ, ապա գործը պետք շարունակվի մինչև զոհերի խախտված իրավունքների լիակատար վերականգնումը»-նշեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: