Ներկայացված նախագծում առկա են մի շարք համակարգային խնդիրներ, բուհական ինքնավարությունը խաթարող կարգավորումներ: Այս մասին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը: «Բուհական ինքնավարության շատ փխրուն հիմքերը խարխլվելու են. սա նշանակում է ցանկացած պահի վարչական միջամտություն և կախվածություն լիազոր մարմնից: Այս նախագծով մենք իսպառ բացառում ենք բուհական ինքնավարությունը»,- …

