Գումարի ծախսման ուղղություններն ավելանում են սոցփաթեթի շահառուների համար, ոչ նրանց ընտանիքի անդամների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Գործող կարգավորումներում առաջարկվել է ավելացնել ևս երկու հնարավորություն սոցփաթեթից օգտվողների համար: Սոցփաթեթով նախատեսվում է յուրաքանչյուր շահառուի հատկացնել տարեկան 72 հազար դրամ:

Այդ գումարը շահառուները կարող են ծախսել 4 ուղղություններով՝ հանգստի ապահովում, հիփոթեքային վարկի մարում, ուսման վարձի մարում և առողջապահության լրացուցիչ ապահովագրություն:

Առաջարկվող փոփոխությամբ գումարի ծախսման ևս երկու ուղղություն է ավելացել սոցփաթեթից օգտվողների, ոչ թե նրանց ընտանիքի անդամների համար»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ պարզաբանում ներկայացնելով Կառավարության այսօրվա նիստում ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության առնչությամբ: Պարզաբանման  անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ սոցցանցերում և մամուլում առաջացած թյուրըմբռնման պատճառով:

«Փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել և գործել, երբ կընդունվի կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով կհաստատվեն ընթացակարգերը:

Սոցփաթեթի շահառուները բարձրաստիճան պաշտոնյանները չեն: Շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: