Արցախի Հանրապետության ԱԻՊ ծառայությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն: «ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ իրականացնելիս տարածքում հայտնաբերել են վտանգ ներկայացնող չպայթած ռազմամթերք, որը պետք է վնասազերծվի տեղում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում:

