Եթե բուհերը տեղափոխվեն, 120 հազարանոց քաղաք պետք է կառուցվի․ դա իրատեսական և արդյունավետ չէ․ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ակադեմիական քաղաքը, իմ կարծիքով, դեռևս սովետական ժամանակներից հայտնի «ակադեմգորոդոկ» ռուսական տերմինի անհաջող թարգմանությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին:

«Նմանօրինակ ավաններ կամ ուսանողական կոմպուսներ կան բազմաթիվ երկրներում: Առաջին անգամ այդ տերմինը կիրառվել է Նովոսիբիրսկում, որտեղ ստեղծվել էր ակադեմգորոդոկ, որը հիմա էլ գործում է, այնտեղ կենտրոնացված են ինչպես մի շարք բուհեր, այնպես էլ ՌԴ գիտությունների ակադեմիան և Սիբիրյան մասնաճյուղը: Այն խոշոր արդյունաբերական քաղաք է: Այսինքն՝ դա նորություն չէ:

Թամանյանի գծագրած հատակագծում էլ Երևանում առկա է ուսանողական թաղամաս, որտեղ ներկայումս Պոլիտեխնիկական համալսարանն է, Հանրային գրադարանը, Ագրարային համալսարանը, հարակից այգիները, ԵՊՀ 6-րդ մասնաշենքը (Սև շենքը), Բժշկական համալսարանի ամբողջ համալիրը՝ հիվանդանոցով ու անատոմիկով, մինչև Տնտեսագիտության համալսարանի շենքը: Հետագայում այդ տարածքն Օղակաձև այգով ընդարձակվեց մինչև Մանկավարժական համալսարան, իսկ վերևի հատվածում ներառեց նաև Գեղարվեստի ակադեմիան:

Նաև Ավանում ուսանողական թաղամաս կառուցելու գաղափար կար, որտեղ հիմա Ֆուտբոլի ակադեմիան է, մասնավոր տներ և համալսարանականների համար կառուցված շենքն է, իսկ այն ժամանակ ամայի տարածքներ էին:

Այս գաղափարն ինքնին վատը չէ, բայց սխալ ներկայացվեց. պետք է սկսել կառուցելուց, այլ ոչ թե վաճառելուց:

ԵՊՀ շենքը, որն ամենագեղեցիկ շենքերից է, իհարկե, ենթակա չէ վաճառքի, չնայած որ տարածքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, օրինակ՝ մեքենաների կայանման հարցը:

Այս գաղափարը հին է, ինչպես համալսարանները, սակայն անիրատեսական է, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված. «Համալսարանների աշխատողների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև ուսանողների համար ակադեմիական թաղամասում պետք է գործեն նաև այլ օբյեկտներ՝ դպրոցներ, սննդի կետեր, մշակութային կենտրոններ, հիվանդանոց և այլն, այսինքն՝ 120.000-130 000-ոց բնակիչ ունեցող քաղաք է պետք ստեղծել, ինչը դժվար է իրականացնել և ռացիոնալ չէ: Խնդիր է նաև, օրինակ, բժիշկներ պատրաստել մի տարածքում, որտեղ չկան հիվանդանոցներ, կամ ինժեներներ պատրաստել, որտեղ չկա արդյունաբերություն»,- նշեց Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: