Մարտին Բելառուսում 105 մարդ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվել է

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Մարտին Բելառուսում առնվազն 105 մարդ է դատապարտվել քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերի շրջանակում։ Այս մասին այսօր հայտնել է բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը:

Եվս երեք դատավճիռ չի կայացվել՝ մեղադրյալների բացակայության պատճառով, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Դատապարտվածների մոտ կեսը՝ 53 մարդ, ազատազրկվել է, ընդհանուր առմամբ, 176 տարի 7 ամիս ժամկետով, ազատազրկման ամենաերկար ժամկետը 10 տարին է եղել (Ալեքսանդր Տրոցկի), նշում են իրավապաշտպան կազմակերպությունից:

Դատապարտյալների թվում կա 16 կին, որոնք տուգանքից մինչև երեք տարվա ազատազրկման են դատապարտվել, ինչպես նաև երկու անչափահաս, որոնցից յուրաքանչյուրը դատապարտվել է երեքական տարի ժամկետով ազատազրկման:

Քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի թվին են իրավապաշտպանները դասել, մասնավորապես, Բելառուսի Քրեական օրենսգրքի «հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբակային գործողություններին ակտիվ մասնակցություն ունենալու» (դատապարտյալների ամենամեծ թիվը), «ներքին գործերի մարմինների աշխատողի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք կիրառելու», ինչպես նաև «խռովությունների» հատկանիշներով գործերը:

Տաթև Ֆռանգյան