Իսկ Էդմոն Մարուքյանի կուսակցությունում ո՞վ է որոշում թեկնածուների հերթականությունը. Ա. Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«Տասովշչիկները մեզ համար չեն աշխատել մեզ համար»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Իմ քայլի» 44 պատգամավոր ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով:

«Տասովշչիկների համակարգն օգտագործվում էր ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովելու համար: Դա մեծ չարիք է, քանի որ ոչ միայն օգնել է կոնկրետ անձանց՝ հայտնվել խորհրդարանում և սպասարկել նեղ անձնային կամ խմբային շահեր, այլ նաև օգնել է, որ նրանց հայտնվելուն զուգահեռ նրանց առաջադրող կուսակցությունները շահեն դրանից… 2018-ի ընտրությունների ժամանակ ԸՕ-ն չէր փոխվել, բայց տասովչիկները «ծակը մտած» վիճակում էին՝ թաքնված էին»,- նշեց Ջուլհակյանը:

Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ «Իմ քայլը» այնպիսի ընտրակարգ է մշակում, որով վարչապետն է որոշելու է, թե ովքեր են լինելու պատգամավոր, և սա անում են, որ վաղը մյուս օր Ստեփանակերտն էլ հանձնեն, ոչ ոք խմբակցությունից դուրս չգա և չհամարձակվի վարչապետին ընդդիմանալ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ջուլհակյանը նշեց. «Էդմոն Մարուքյանը ստիպված է լինում ժամանակ առ ժամանակ, ըստ իր քաղաքական նպատակահարմարությունների, փոխել դիրքորոշումը: 2018-ին Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում և հայտարարում, որ ճիշտը համամասնական ընտրակարգն է, որովհետև պետք է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից… Իսկ Էդմոն Մարուքյանի կուսակցությունում ո՞վ է որոշում թեկնածուների հերթականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: