Սոցփաթեթի շահառուները կկարողանան ստացած գումարով գնալ մարզասրահ, լողավազան կամ խնայել ու կանխիկացնել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
Բոլորը

Կառավարությունն ապրիլի 1-ին փոփոխություն է կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է, որ սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից և լողավազաններից:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը պարզաբանում ներկայացրեց, քանի որ առաջարկվող փոփոխության առնչությամբ սոցցանցերում և մամուլում առաջացել է թյուրըմռնում:

 Նոր որոշմամբ, սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացվում է ևս երկուսը՝ մարզաառողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը:

Մինչ այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը:

«Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեից ծախսեր չեն նախատեսվում: Ինչպես նախկինում՝ արդեն 8 տարի գործող կարգով սոցփաթեթի շրջանակներում յուրաքանչյուր շահառուի տրվող գումարի չափը մնում է նույնը՝ տարեկան 72 հազար դրամ կամ ամսական՝ 6 հազար դրամ, միայն ավելացել են ծախսման ևս 2 ուղղություն: Շահառուն կարող է նաև խնայել գումարը և կանխիկացնել»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: