ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կրկին տապալվել է․ ներկաները կառավարությանը սաբոտաժի մեջ են մեղադրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ արդեն տևական ժամանակահատված խորհուրդը բախվում է այս խնդրին, երբ քվեակազմի բացակայության պատճառով տեղի չեն ունենում նիստերը: Նա նշեց, որ երբ ծանուցումն ուղարկվել է ՀԽ-ի անդամներին, նրանց մեծ մասն արձագանքել է, որ ներկա է լինելու նիստին, ընդ որում, Միքայել Մալխասյանի տեղեկացմամբ, ծանուցման մեջ հստակ նշվում է վերջնաժամկետը, թե անդամները մինչև երբ պետք է տեղեկացնեն նիստին մասնակցելու կամ բացակայելու վերաբերյալ:

«Միայն այսօր առավոտյան անդամների մեծ մասը տեղեկացրել է, որ չի կարող գալ, ընդ որում՝ նրանցից ոմանք այն անդամներն են, որոնք արդեն հաստատել էին իրենց մասնակցությունը նիստին: Նշված ժամկետում արձագանքել է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը»,- փաստեց Միքայել Մալխասյանը:

ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, իմանալով, որ նիստին ներկա են միայն համալսարանական անդամները, հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա սաբոտաժ չէ, և զարմանք արտահայտեց այդ առնչությամբ:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն արձանագրեց, որ նիստը տապալված է լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամների պատճառով, և համոզմունք հայտնեց, որ պատճառը նրանց հետաքրքրող հարցի բացակայությունն է: Նրա կարծիքով, սա ցույց է տալիս, որ համալսարանների ՀԽ-ների կազմում կառավարության կողմից ընդգրկված անդամները ներկայացված են ոչ թե բուհի խնդիրները լուծելու, այլ իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար:

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ այս վերաբերմունքը վրդովեցուցիչ է: Չներկայացած անդամների քայլը, ըստ Կառլեն Խաչատրյանի, ոչ միայն անարգանք է ՀԽ-ի մյուս անդամների, այլև ամբողջ կոլեկտիվի և բուհի նկատմամբ: Նա կոչ արեց գործընկերներին վերադառնալ կառուցողական դաշտ և համատեղ քննարկումների միջոցով լուծել խնդիրները: Կառլեն Խաչատրյանի գնահատմամբ նույնպես տեղի ունեցածը սաբոտաժ է:

Մանրամասները՝ տեսանյութում: