Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։ Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: Այսօրվա նիստին Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ խնդրեց` ներկայացված և դատարանի կողմից թույլատրված ապացույցին ծանոթանալու համար։ Ռ.Քոչարյանի …

