2009-2017թթ. ընթացքում ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք հանցավոր համաձայնության են եկել «կարգո» ընկերությունների հետ

Լուրեր

17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում ՀՀ ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների կողմից ներկրված ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից ներկրվող ապրանքները Հայաստան տեղափոխելու և ըստ որոշված սակագների մաքսազերծելու ծառայություններ են մատուցվել, այսպես կոչված, «կարգո» ընկերությունների կողմից:

ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով վերոհիշյալ ծառայությունները մատուցող անձանց հետ, մաքսային հսկողության «կարմիր ուղի» ապրանքների բացթողում ընթացակարգ ընտրված լինելու դեպքերում, ըստ նախապես որոշված հանցավոր համաձայնության պլանի, մաքսային ձևակերպումները կատարել են ակնհայտ ցածր արժեքներով` կարգավորիչ գներով մաքսային ձևակերպումներ կատարելու պարտականության փոխարեն: Արդյունքում հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և պետության օրինական շահերին պատճառվել է ծանր վնաս՝ ավելի քան 4 մլրդ 546 մլն ՀՀ դրամի չափով։
Նշված պաշտոնատար անձինք, ի պաշտոնե կրելով ՀՀ տարածք ապրանքների ներկրման գործարքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` մաքսային ձևակերպումն օրենքով սահմանված կարգով կատարելու, իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու պարտականություն, չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները և գործել են անձնական շահագրգռվածությունից ելնելով:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվել են քննչական և դատավարական ակտիվ ու լայնածավալ գործողություններ՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: