Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա
Տնտեսություն
05.04.2021 | 17:41Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ. տեղեկացնում են ընկերությունից:
«Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ: Նախատեսվում է ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ:
Ընկերությունը հնարավորություն կտա էականորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: