Արտերկրում ՀՀ որ դեսպաններն են ակտիվ եղել 44-օրյա պատերազմի օրերին

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչ հարցազրույցներ են տվել տարբեր երկրներում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում։

Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի կողմից տրամադրված տեղեկության՝ այդ ժամանակատվածում, ընդհանուր առմամբ, հրապարակվել է 103 հարցազրույց, որից մոնիթորինգի է ենթարկվել 67-ը։ Մնացած 36 հարցազրույցներն ու հրապարակումները հնարավոր չի եղել մոնիթորինգի ենթարկել, քանի որ կամ դրանք չեն հրապարակվել համացանցում, կամ հրապարակված են եղել միայն այլ լեզուներով։

Ստորև ներկայացված եզրակացություններն արվել են 67 հարցազրույցների ու հրապարակումների մոնիթորինգի հիման վրա։

Այսպես, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հարցազրույցներում առաջ են տարվել մի քանի հիմնական թեզեր, որոնց ուղղություններն ու թիրախները փոխվել են պատերազմական իրավիճակի փոփոխմանը համընթաց։

Մասնավորապես, պատերազմի սկզբնական շրջանում այլ երկրներում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներում նշել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, միակ եղանակը խնդրի՝ խաղաղ ճանապարհով կարգավորումն է, պատերազմը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանն ագրեսոր է և այլն։

Ընթացքում հայ դիվանագետերի կողմից ներկայացվող թեզերն ավելի համակարգված ու հստակ են դառնում, և առաջ է բերվում Թուրքիայի՝ հակամարտությանը միջամտելու վերաբերյալ թեզը, որի վրա ակտիվորեն ուշադրություն է հրավիրվում Հայաստանի դեսպանների տված հարցազրույցներում։

Ստորև ներկայացվող ինֆոգրաֆիկայում հստակ երևում է, որ աստիճանաբար հենց այդ թեզն է դառնում այլ երկրներում ՀՀ դեսպանների կողմից ամենաշատ արծարծած հարցը։

Մասնավորապես, այդ հարցը պատերազմի ողջ ընթացքում բարձրացվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի կողմից։ Այդ մասին ակտիվորեն խոսել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Նա իր գրեթե բոլոր հարցազրույցներում նշել է, որ Հայաստանը կռվում է թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, Թուրքիան ռազմական և քաղաքական դաշտում աջակցում է Ադրբեջանին, ինչպես նաև Սիրիայից ու տարբեր երկրներից վարձկաններ է բերում Ադրբեջան և այլն։

Այդ ընթացքում ամենաշատ տարածված թեզերից էր նաև այն, որ այս պատերազմը հերթական ցեղասպանության փորձն է հայ ժողովրդի նկատմամբ։ Կարևոր է նկատել, որ թեզի շրջանառումը աճել է ժամանակագրական կերպով։ Այսինքն, պատերազմի սկզբնական հատվածում չէր խոսվում այդ մասին, սակայն պատերազմի վերջում ՀՀ գրեթե բոլոր ներկայացուցիչները իրենց հարցազրույցներում նշել են, որ պատերազմը հերթական ցեղասպանության փորձն է հայերի նկատմամբ։ Այս թեզն ամենաշատը շրջանառվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի կողմից։ Նա իր բոլոր հարցազրույցներում խոսել է այդ մասին։

Ամենաշատ շրջանառվող թեզերից էր կոնֆլիկտի՝ ռազմական լուծում չունենալու վերաբերյալ պնդումը, որի համաձայն հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում։

Այս թեզն ամենաշատը շրջանառվել է ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչների՝ դեսպան Վարուժան Ներսեսյանի և հյուպատոս Արմեն Բարբուրդյանի կողմից։

Սրան զուգահեռ՝ հայ դիվանագետներն իրենց հարցազրույցներում պնդել են նաև, որ Ադրբեջանը երբեք էլ պատրաստ չի եղել հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու, իսկ Ադրբեջանի ռազմատենչությունը միշտ էլ վկայել է այն մասին, որ նրանք մտադրված են խնդիրը լուծել ուժային ճանապարհով։

Բացի վերոնշյալ թեզերից՝ այլ երկրներում Հայաստանի ներկայացուցիչները ակտիվորեն խոսել են այն մասին, որ պատերազմը և Կովկասում վարձկանների առկայությունը կարող են սպառնալ տարածաշրջանի ու Եվրոպական միության անվտանգությանը, այդ պատճառով էլ հարկավոր է շտապ կերպով դադարեցնել պատերազմը։ Այս թեզն ամենաշատը շրջանառվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի կողմից։

Պատերազմի ընթացքում լայնորեն շրջանառվել են հետևյալ թեզերը ևս՝

 

  • Հայերը պայքարում են իրենց հայրենքի, ապրելու ու ինքնորոշման իրավունքի համար, մինչդեռ Ադրբեջանի համար սա պատերազմ է տարածքների համար,

 

  • Ադրբեջանում հայատյացություն են քարոզում, որն էլ խանգարում է խաղաղության հաստատմանը,

 

  • Ադրբեջանը նախօրոք պլանավորել էր պատերազմը՝ հաշվի առնելով COVID-19-ի գործոնը, Ադրբեջանը նախօրոք պատրաստվել էր դրան։

 

Դիտարկելով այլ երկրներում ՀՀ դեսպանների ակտիվությունը լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու հարցում՝ կարող ենք նշել, որ այդ առումով ամենաակտիվ դեսպանը եղել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, այնուհետև Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն է, որի հարցազրույցները մոնիթորինգի չեն ենթարկվել (մի մասը հրապարակվել է իսպաներեն, մյուս մասը հրապարակվել է թերթերում), և երրորդ հորիզոնականում Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն է։

Որպես ամփոփում, հաշվի առնելով մոնիթորինգի արդյունքները, կարող ենք եզրակացնել, որ մի շարք դեսպաններ ակտիվորեն աշխատել են մեդիայի հետ ու փորձել են իրենց հարցազրույցների միջոցով նպաստել ՀՀ արտաքին գործերի նախարարության ուղերձների տարածմանը։ Սակայն եղել են նաև դեսպաններ, որոնք ողջ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ անգամ են հարցազրույց տվել։

Բացի այդ, կարևոր է նշել, որ եղել են նաև դեսպաններ, որոնք ակտիվորեն աշխատել են լրատվամիջոցների հետ, սակայն չեն անդրադարձել կամ քիչ են խոսել այս հոդվածում արծարծվող թեզերի մասի։ Օրինակ՝ բալթյան երկրներում ՀՀ դեսպան (արդեն նախկին դեսպան) Տիգրան Մկրտչյանը պատերազմի օրերին հարցազրույցներ տալիս շեշտադրել է Արցախում ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքը, առաջ է տարել այն թեզը, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը։

Իսկ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր հարցազրույցներում կարևորել է Արցախի՝ պատմականորեն հայերին պատկանելու հանգամանքը, խոսել է Ռուսաստանի Դաշնության՝ պատերազմում ցուցաբերսծ չեզոքության մասին, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին։

Ստորև ներկայացված աղյուսակում կարող եք ավելի մանրամասն տեսնել, թե որ երկրում ՀՀ ներկայացուցիչը քանի հարցազրույց է տվել սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում։

Այլ երկրներում ՀՀ դեսպանների տված հարցազրույցների քանակը պատերազմի ընթացքում

 

Սոնա Մկրտչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»