Վաչե Ստեփանյանը 2005 թվականին է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և որպես սպա ծառայել Արցախում։ Արցախում էր նաև պատերազմի օրերին։ Վաչեն վիրավորվել է հոկտեմբերի 15-ին՝ մարտական գործողություններից հետո հանգստի ժամանակ։ Սակայն վիրահատությունը հետաձգվել է՝ Վաչեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Վաչեն ձախ ուսի բեկորային վիրավորում է ստացել Հիմա հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերականգնողական կուրս է անցնում, որից …

