Գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերն ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը․ Արցախի ՄԻՊ

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը:

Ադրբեջանական իշխանությունների կողմից հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների հարուցումը ի ցույց են դնում, որ այդ երկրում քաղաքակիրթ կոչերն ու հորդորները չեն հասկանում, և այլևս կասկածից վեր է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի այդ երկրի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:

Այս ֆոնին հայերի հետ խաղաղ գոյակցության՝ Ադրբեջանի կողմից շրջանառվող թեզերն ուղղակի կեղծ շղարշ են, որոնցով փորձ է արվում թաքցնելու հայերի նկատմամբ ատելությամբ լցված ադրբեջանական հասարակության և այդ ատելությունն իր գործողություններով օրեցօր սնուցող իշխանությունների իրական նպատակներն ու ծրագրերը»: