Ապօրինի գույքի բռնագանձում․ օրենքը կա, արդյունքները՝ ոչ․ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ Հայաստանի իշխանությունների օրակարգում ընդգրկված է եղել դեռևս մինչև 2018 թվականի հեղափոխությունը, սակայն ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, թե դա առավելապես դեկլարատիվ բնույթ է կրել և նպատակ է ունեցել ընդամենը ցույց տալ, որ Հայաստանը կատարում է միջազգային կոնվենցիաների պահանջներն ու միջազգային կառույցների առջև իր ստանձնած պարտավորությունները։

Օրենքն ընդունվել է միայն 2020 թվականի ապրիլին և ուժի մեջ մտել մայիսից, իսկ Գլխավոր դատախազության կազմում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմամբ զբաղվող նոր ստորաբաժանումը ստեղծվել է սեպտեմբերի 3-ին։ Ներկայումս այդ ստորաբաժանումը 200-ից ավելի ուսումնասիրություններ է իրականացնում, բայց բարդություններն ակնհայտ են։ Ինչպե՞ս պարզել՝ տվյալ գույքն ապօրինի է, թե ոչ, ինչպե՞ս պարզել գույքի իրական սեփականատերերին, ինչպե՞ս վերադարձնել պետությանը, եթե այն վաղուց վաճառվել է բարեխիղճ գնորդի, ինչպե՞ս ճշտել տարիներ ու անգամ տասնամյակներ առաջ ներկայացված եկամուտների հայտարարագրերի հավաստիությունը, և վերջապես՝ ռիսկ չկա՞ արդյոք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ու արդարության վերականգնման այս կարևորագույն գործիքի կիրառումը կհանգեցնի սովորական «կուլակաթափման» ու կվերածվի օրվա իշխանությունների ձեռքին գտնվող քաղաքական մահակի։

Այս թեմայի շուրջ է «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ» հաղորդաշարի հերթական քննարկումը, որին մասնակցում են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։