Հայաստանում կպատվաստվի 800 հազար քաղաքացի․ 600-ն արդեն պատվաստվել է Sputnik V-ով․ առողջապահության նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ

-Տիկի՛ն նախարար, կխնդրեմ ներկայացնեք կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային ներկա իրավիճակը և ինչպիսի՞ն է դինամիկան, արդյո՞ք այն տագնապահարույց է։

-Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք, կարծես, կայուն լարված իրավիճակ ունենք։ Շաբաթվա կտրվածքով՝ միջինում օրական 700-ից 800 նոր պացիենտ ենք ունենում, բայց շաբաթվա կոնկրետ օրեր՝ երեքշաբթի, չորեքշաբի, ուրբաթ, 1000-ից անցնում է այդ թիվը, հետո նորից իջնում։ Բայց իրավիճակը կայուն է։ Մենք հույս ունենք՝ շեմի մեջ ենք գտնվում։

-Հայաստանում մահացությունների մակարդակը միջինից բա՞րձր է, թե՞ ցածր։ Հնարավո՞ր է այլ գործիքակազմով, բժշկական ծառայություններ ներգրավելով այդ թիվը նվազեցնել։ Ի՞նչ է արվում։

-Այս ալիքի ընթացքում դրական թեստավորված պացիենտների մոտ ծանր և ծայրահեղ ծանր ընթացքում համամասնությունը բավականին մեծ է։ Գուցե մի շարք հանգամանքներ են դրան նպաստում։ Այս պահին չենք կարող ամփոփել արդյունքները։ Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում ակտիվ մահճակալների ծավալման գործընթաց էր ընթանում, և այս պահին մենք 2․600 մահճակալ ունենք ծավալված, որոնք զբաղված են, և մինչև 2․900 ազատ մահճակալ ունենք։

-Քանի՞ մարդ է պատվաստվել և ի՞նչ պատվաստանյութեր են հիմնականում օգտագործվում։

-Այս պահին մոտավորապես 600 հոգի պատվաստվել է՝ բուժաշխատողներ, ռիսկի խմբի այլ քաղաքացիներ, քրոնիկ հիվանդություններով տառապող, բայց հիմնականում քովիդ-կենտրոնների բուժաշխատողներ են եղել։ Պատվաստանյութը Sputnik V-ն է, որը մենք ստացել էինք մոտ 2․100 դեղաչափ։ Դա է կիրառվել։ Այս պահին մենք ունենք ևս երկու ներմուծված խմբաքանակ, որոնք մաքսազերծման, բաշխման գործընթացում են այս պահին, դրանք են «Sputnik V»-ն և և «ԱստրաԶենեկան»։

–Ի՞նչ խնդիր է իր առաջ դրել Առողջապահության նախարարությունը։ Սահմանելո՞ւ եք պատվաստման ենթակա քաղաքացիների որևէ նպատակային թիվ և ի՞նչ ժամկետների մասին ենք խոսում։

–Մենք, հաշվարկելով մեր ռիսկի խմբի ներկայացուցիչներին և այն անձանց, որոնք ցանկություն կհայտնեն, մաքսիմալ նշաձողը մինչև 700-800 հազար հոգին է։ Բայց թե ինչ ժամկետում դա կկարողանանք իրականացնել և ինչ առաջնահերթությամբ պատվաստումներ կիրականացնենք, հընթացս կտեսնենք։ Միանշանակ չեմ կարող ասել։ Առաջնահերթություն են 65 տարին լրացած քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և բուժաշխատողները՝ միանշանակ։

Հարցազրույցն աբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան