Ռազմական սադրանքը կնշանակի բախվել ՌԴ-ին․ Բաքուն պատանդներով ինչ-ինչ նպատակներ է հետապնդում․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ

-Բաքվից հինգշաբթի երեկոյան Երևան ժամանած օդանավը դատարկ էր։ Մեծ հուսահատություն կա գերիների հարազատների շրջանում։ Պաշտոնական և պետական աղբյուներն էին հայտարարել, որ գերիներ են բերվելու։ Ադրբեջանն արդյո՞ք սակարկումների է դրել գերիների վերադարձի հանգամանքը՝ վարչապետն էր այդպիսի ակնարկ արել։ Իրականում սակարկման ի՞նչ հարց կա այստեղ։

-Այս թեման շատ նուրբ է, մենք գործ ունենք մարդկանց կյանքի, առողջության, անվտանգության հետ և այստեղ, ցավոք, 100 տոկոսանոց թափանցիկություն հնարավոր չէ, և պետք է զգույշ լինենք, ցանկացած հայտարարություն անելիս պետք է հաշվի առնել, որ կարող է հետևանքներ ունենալ։ Կարևոր է նաև, որ երկրի ներսում խուսափենք քաղաքական շահարկումներից։ Փորձենք վերցնել այս գործընթացի ողջ համատեքստը՝ Ադրբեջանը որոշակի նպատակներ ուներ, և մի մասին հասավ, բայց մի մասին չհասավ։ Երբ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ հարցը լուծված է և այլն, ակնհայտ է բոլորին, որ հարցը լուծված չի, բոլորին ակնհայտ է, որ այո՛, Արդբեջանն ինչ-որ տարածքներ օկուպացրեց և այլն, բայց երբ ադրբեջանական ԶԼՄ-ներն ասում են՝ հարցը լուծված է, նրանք ներկայացնում են ցանկալին։ Երբ ռազմական գործողություններն ավարտվեցին, մտան ռուսական խաղաղապահները, արդեն դրանից հետո ռազմական գործողությունների շարունակման հնարավորությունը փակվեց։ Այսօր նոր ռազմական սադրանքներ ձեռնարկելը կնշանակի բախվել ՌԴ-ի հետ, ինչը ոչ ոք չի ուզում։

-Ճի՞շտ ենք եզրակացնում՝ չկարողանալով կիսատ մնացած նպատակներն իրականացնել ռազմական ճանապարհով, Ադրբեջանը փորձ է անում դա անել ռազմագերիներին շարունակաբար պատանդ պահելո՞վ։

–Այո՛, չիրականացված նպատակներ են մնացել, և նրանք փորձում են իրականացնել պատանդների, տեղեկատվական գրոհների միջոցով իրականացնել։ Բացի այդ՝ նրանց ձեռնտու է, որ Հայաստանում լինի քաղաքականապես անկայուն վիճակ, որովհետև դա խանգարում է, որպեսզի Հայաստանը հանդես գա որպես լիարժեք սուբյեկտ․ իրենք կարող են ասել՝ տեսեք, ձեզ մոտ անկառավարելի վիճակ է և այլն։ Նրանք տեսնում են, որ, օրինակ, գերիների հարցը Հայաստանում բուռն արձագանք է ստանում։ Իրենց տեսակետից՝ դա պետք է մինչև վերջ օգտագործեն, ինչքան հնարավոր է այսպիսի պատմություններ սարքեն, տեսնում ենք՝ Հայաստանում ինչպիսի բուռն արձագանքներ են ստանում։

–Կարո՞ղ ենք պնդել, որ Ադրբեջանն իր առջև նպատակ է դրել նաև գերիներին չվերադարձնելով՝ թույլ չտալ, որ Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքը հանգստանա, պահպանվի մշտական լարվածությունը։

-Եթե մենք նայենք, ընդհանրապես՝ այս վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի դեմ տեղեկատվական, հոգեբանական պատերազմ է վարվում և կարելի է ասել՝ հիբրիդային, այս բոլոր պրոցեսներն այդ համատեքստում է պետք դիտարկել, ինչպես նաև՝ պետք է դա դիտարկել ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տեղի են ունենում գործընթացներ, որտեղ ներգրավված են ո՛չ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև շատ լուրջ տարածաշրջանային և գլոբալ ուժեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան