Եթե Լիլիթ Մակունցը դեսպան նշանակվի, դրանից շահելու է Հայաստանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում հավանական նշանակման մասին տեղեկությանը: Հովակիմյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչու է պաշտոնական Երևանը որոշում կայացրել փոխել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին: «Կադրային փոփոխությունները կատարվում են ի շահ Հայաստանի Հանրապետության»,- …

